Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, ի պատիվ Թուրքմենական ձիու ազգային տոնի, ութ ձի են նվիրել։ Այս մասին հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկը» պարբերականը՝ վկայակոչելով «ԹԴԽ» գործակալությունը:
Բերդիմուհամեդով կրտսերը շրջել է նժույգներից մեկի վրա ու զրուցել միջոցառման մասնակիցների հետ։
Հանդիսավոր միջոցառումներն ուղեկցվել են «Ախալ-Թեքե» ձիերի գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման արարողությամբ։ Հաղթող է դարձել Մելեբաշ անունով ձին։ Նրա տերը Lexus ավտոմեքենա է, գավաթ եւ դիպլոմ է ստացել։





























