Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեքշաբթի Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կանցկացնի՝ չճանաչված Մերձդնեստրում իրավիճակի սրման հետ կապված։

«Այսօր Սանդուն Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ է հրավիրում Մերձդնեստրի տարածաշրջանում միջադեպերի հետ կապված»,- հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Այսօր անհայտ անձինք պայթեցրել են Պրիդնեստրովիեի Գրիգորիոպոլի շրջանի Մայակ գյուղի մարզային ռադիոկենտրոնի երկու ալեհավաք։ Նախօրեին ձեռքի նռնականետից գնդակոծվել էր չճանաչված Մերձդնեստրի պետական ​​անվտանգության նախարարության շենքը։ Հաղորդվում է, որ երկու դեպքում էլ զոհեր եւ վիրավորներ չկան։ Մարտին Մերձդնեստրի պետական ​​կառույցները մի քանի անանուն հաղորդումներ էին ստացել դպրոցների, բժշկական հաստատությունների, առեւտրի կենտրոնների եւ այլ օբյեկտների զանգվածային ականապատման մասին: