Արեւմուտքի եւ նրա վերահսկողության տակ գտնվող Կիեւի վարչակարգի քաղաքականության արդյունքը կարող է լինել միայն Ուկրաինայի տրոհումը մի քանի պետությունների։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։

« Ռուսաստանին ճնշելու փորձերում ամերիկացիները, օգտագործելով իրենց կամակատարներին Կիեւում, որոշել են ստեղծել մեր երկրի հակապոդը՝ դրա համար ցինիկաբար ընտրելով Ուկրաինային եւ փորձելով պառակտել ըստ էության մեկ ժողովրդին»,- ասել է նա:

Պատրուշեւի խոսքով՝ ուկրաինացիներին իրենց կողմը գրավելու համար ոչ մի դրական հիմք չգտնելով՝ Վաշինգտոնը 2014 թվականի պետական ​​հեղաշրջումից շատ առաջ ազգի բացառիկություն եւ ռուսական ամեն ինչի նկատմամբ ատելություն ներշնչեց նրանց։ «Սակայն պատմությունը սովորեցնում է, որ ատելությունը երբեք չի կարող ազգային միասնության հուսալի գործոն դառնալ։ Եթե ​​այսօր ինչ-որ բան միավորում է Ուկրաինայում ապրող ժողովուրդներին, դա միայն վախն է ազգայնական գումարտակների վայրագությունների առջեւ»,- նշել է Պատրուշեւը։

Ուստի, նրա կարծիքով, Արեւմուտքի եւ նրա վերահսկողության տակ գտնվող Կիեւի վարչակարգի քաղաքականության արդյունքը կարող է լինել միայն Ուկրաինայի տրոհումը մի քանի պետությունների։