Ասիական տարածաշրջանին «ստագֆլյացիա» է սպառնում, զգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյան՝ վկայակոչելով Ուկրաինայի պատերազմը, հումքային ապրանքների գների աճը եւ Չինաստանում տեմպերի դանդաղումը, հաղորդում է Reuters-ը:
Թեեւ Ասիայի առեւտրային եւ ֆինանսական ռիսկերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար սահմանափակ են, տարածաշրջանի տնտեսությունը կտուժի ճգնաժամից` հումքային ապրանքների գների բարձրացման եւ եվրոպական առեւտրային գործընկերների ավելի դանդաղ աճի պատճառով, ասել է ԱՄՀ Ասիա-Խաղաղօվկիանոսյան բաժնի տնօրենի պաշտոնակատար Անն-Մարի Գուլդե Վոլֆը:
Բացի այդ, ինֆլյացիան Ասիայում նույնպես սկսում է աճել այն ժամանակ, երբ Չինաստանի տնտեսական անկումը ավելացնում է ճնշումը տարածաշրջանային աճի վրա: «Ուստի տարածաշրջանը բախվում է ստագֆլյացիոն հեռանկարի, որի դեպքում աճն ավելի ցածր կլինի, քան սպասվում էր նախկինում, իսկ ինֆլյացիան՝ ավելի բարձր»,- ասել է նա։
Ըստ Գուլդե Վոլֆի՝ աճի համար խոչընդոտները գալիս են այն ժամանակ, երբ քաղաքականության տարածքը սահմանափակ է, իսկ ասիացի քաղաքական գործիչները դժվար փոխզիջման գնան՝ աճի դանդաղման եւ ինֆլյացիայի աճի առումով:
Այս ամիս հրապարակված իր վերջին կանխատեսման մեջ ԱՄՀ-ն ասել է, թե ակնկալում է, որ ասիական տնտեսությունն այս տարի կաճի 4,9 տոկոսով, ինչը 0,5 տոկոսային կետով ցածր է հունվարին արված նախորդ կանխատեսումից:
Ակնկալվում է, որ 2022 թվականին Ասիայում ինֆլյացիան կհասնի 3,4 տոկոսի, ինչը 1 տոկոսային կետով բարձր է հունվարի կանխատեսումից։
Գուլդե Վոլֆի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի հետագա էսկալացիան, COVID-19-ի նոր ալիքները, որոնք սպասվածից ավելի արագ են, ԴՊՀ-ի տոկոսադրույքների բարձրացումը եւ Չինաստանում երկարատեւ կամ ավելի լայնամասշտաբ արգելափակումները Ասիայում աճի հեռանկարների ռիսկերի թվում են: «եր ելակետային կանխատեսումների հարցում զգալի անորոշություն կա, ընդ որում՝ ռիսկերը հակված են վատթարանալ»:





























