Ոսկու արժեքը չորեքշաբթի առավոտյան նվազում է Ուոլ Սթրիթում ֆոնդային ինդեքսների խիստ նվազումից հետո, ինչը վկայում է ֆինանսական շուկաներում ընդհանուր անվստահության մասին, բայց առայժմ ոսկու գնանշումները պահպանվում են մեկ ունցիան 1,9 հազար դոլարի սահմանում, եւ հենց այդ անվստահության հետեւանքով է, որ թանկարժեք մետաղի հեռանկարները վատ չեն, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 4 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 900,1 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 0,33 տոկոսով՝ մեկ ունցիան 23,62 դոլար։