Պղնձի արժեքը չորեքշաբթի առավոտյան ակտիվ բարձրանում է ռիսկային տրամադրությունների ավելացման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,38 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,4 752 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,93 տոկոսով՝ 9 860 դոլար, ալյումինիումինը նվազել է 0,84 տոկոսով՝ 3 064,5 դոլար, ցինկինն ավելացել է 0,36 տոկոսով՝ 4 183,5 դոլար։