2010 թվականին Սինգապուր 43 գրամ հերոին ներկրելու համար մահապատժի դատապարտված Մալայզիայի 34-ամյա քաղաքացի Նագենթհամ Դհարմալինգամը մահապատժի է ենթարկվել, չորեքշաբթի հաղորդում է Star թերթի առցանց տարբերակը՝ վկայակոչելով մահապատժի ենթարկվածի ընտանիքին։
Պատիժն ի կատար է ածվել չորեքշաբթի վաղ առավոտյան, գրում է թերթը։
Երեքշաբթի Սինգապուրի դատարանը մերժել էր մեղադրյալի մահապատիժը կասեցնելու վերջին միջնորդությունը։
Նագենթհամ Դհարմալինգամը մահապատժի էր դատապարտվել 2010թ. Մահապատիժը նշանակվե էր 2021 թվականի նոյեմբերին, երբ վերադաս դատարանները հաստատել էին պատիժը Մալայզիայի քաղաքացու փաստաբանների դիմումներից եւ միջնորդություններից հետո, որոնցից վերջինը պնդում էր, որ դատապարտյալը հոգեկան խանգարում է ունեցել, ինչը, պաշտպանական կողմի կարծիքով, թույլ չէր տալիս նրան մահապատժի ենթարկել:
Անցյալ տարվա նոյեմբերին մահապատիժը կասեցվել էր, քանի որ բանտարկյալը բանտում հիվանդացել էր կորոնավիրուսով:
Վերջին միջնորդությունը երկուշաբթի փաստաբանների միջոցով ներկայացրել է դատապարտյալի մայրը, սակայն միջնորդությունը, ինչպես բոլոր նախորդները, մերժվել էր։ Ըստ Սինգապուրի իշխանությունների՝ դատապարտյալին տրվել են Սինգապուրի օրենսդրությամբ պաշտպանվելու եւ առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկելու բոլոր հնարավորությունները:



























