Պանամայի նախկին բռանպետ Մանուել Նորեգան Ֆրանսիայից էքստրադիցիայի կենթարկվի հայրենիք:  Ինչպես հաղորդում է «France-Presse», Նորեգայի  փաստաբանը հայտարարել էր, որ համապատասխան կարգադրությունն ստորագրվել է  Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կողմից հուլիսի 6 –ին: Սակայն էքստրադիցիայի ժամկետը դեռեւս հայտնի չէ:

Ավելացնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները բռնապետի էքստրադիցիայի մտադրության մասին հայտարարել էին  օգոստոսի 1-ին: