Մինչ տարեվերջ կարող է լույս տեսնել Էմի Ուայնհաուսի հետմահու ալբոմը:  Նոր ալբոմի վրա աշխատանքը 27-ամյա երգչուհին սկսել էր մահվանից  քիչ առաջ: Ձայնագրման «Universal» ընկերությունում հաստատում են, որ Ուայնհաուսը  հասցրել է ձայնագրել իր վոկալ պարտիաները 12 նոր երգի համար:

«Երկար ընդմիջումից հետո Էմին շատ էր ուզում վերադառնալ ստուդիա: Բոլորը, ում հետ շփվում էր, կարծում էին, որ նրան պարզապես անհրաժեշտ է նորից սկսել աշխատանքները ստուդիայում: Դա նրան թույլ կտար ցրվել»,-ասել են «Universal» ընկերությունից:

Ընկերությունը, կատարելով երգչուհու կամքը, մտադիր է թողարկել այդ ստեղծագործություններն առանձին ալբոմով:

Հիշեցնենք, որ 27-ամյա Էմի Ուայնհաուսը մահացել է ապրիլի 23-ին, բժիշկների կարծքով` մահվան պատճառը կարող էր լինել «սպիտակ տենդը»: