Պղնձի արժեքը հինգշաբթի առավոտյան չափավոր իջնում է՝ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ պայմանավորված, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,47 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,4 4255 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 0,04 տոկոսով՝ 9 856 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 0,95 տոկոսով՝ 3 093,5 դոլար, ցինկինը՝ 0,86 տոկոսով՝ 4 219,5 դոլար։