Երեկ` օգոստոսի 2-ին ՀԱԿ-ի հանրահավաքին չի մասնակցել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Շատերը նրա բացակայությունը կապել են վերջերս շրջանառվող Դեմիրճյան-Տեր-Պետրոսյան հակասության հետ:
Թերթը հիշեցնում է, որ Դավիթ Շահնազարյանը եթերում «գրպանային ընդդիմություն» արտահայտություն էր արել, որը վերագրել էին ՀԺԿ-ին: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ Ս. Դեմիրճյանը հանրապետությունում չէ, մեկնել է հանգստանալու:




























