Բելառուսի Գերագույն դատարանն անցյալ տարի որոշում է կայացրել լուծարել 30 հասարակական միավորում, այս տարի արդեն դադարեցվել է 13 ոչ առեւտրային կազմակերպության գործունեությունը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է հանրապետության արդարադատության փոխնախարար Նիկոլայ Ստարովոյտովը։

«Այս տարի դադարեցվել է 13 ՀԿ-ի գործունեությունը, եւս 13 կազմակերպության պաշտոնական նախազգուշացում է տրվել»,- նրա խոսքերը մեջբերում է «Բելառուս սեգոդնյա»-ն:

Ստարովոյտովի խոսքով՝ անցյալ տարի արդարադատության մարմինները հսկիչ ստուգումներ են իրականացրել ավելի քան 1000 ոչ առեւտրային կազմակերպությունների մոտ, որոնցից 600-ը պաշտոնական ցուցումներ են ստացել բացահայտված խախտումների հետ կապված։ «Համաձայն Արդարադատության նախարարության հայտարարության՝ Գերագույն դատարանը որոշում է կայացրել լուծարել 30 հրապարակային հայտարարություններ»,- տեղեկացրել է Բելառուսի արդարադատության փոխնախարարը։

Ավելի վաղ Բելառուսի Քննչական կոմիտեում հայտարարել էին, որ տեղեկություն ունեն երկրում նախագահական ընտրություններից հետո արտերկրից եկող միջոցների ստվերային շարժին, հարկերից խուսափելուն եւ դրանից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆինանսավորմանը մի շարք հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ղեկավարների եւ աշխատակիցների ներգրավվածության մասին: