Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունների միջեւ սերտ երկխոսության անհրաժեշտության մասին, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի միջնորդությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ձերբակալված քաղաքացիների փոխանակման հարցում ոչ միայն վկայում է այն կարեւորության մասին, որ Անկարան տալիս է խաղաղության, երկխոսության եւ համագործակցության հաստատմանը, այլ նաեւ կարեւոր է իր միջնորդական առաքելության տեսանկյունից։ Նախագահ Էրդողանը, մատնանշելով Ազգային հետախուզական կազմակերպության դերը, ասել է, որ անհրաժեշտ է շարունակել համակարգումը եւ սերտ երկխոսությունը հետախուզական ստորաբաժանումների միջեւ։ Նա հայտարարել է, որ դա կնպաստի հումանիտար ողբերգությունների կանխարգելմանը եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- նշել են գրասենյակից։





























