ՆԱՏՕ-ն պատրաստ է «երկար տարիներ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ օգնել Կիեւին խորհրդային ժամանակաշրջանի զենքերից արեւմտյան ժամանակակից սպառազինություններին եւ համակարգերին անցնելու գործում», հինգշաբթի ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարի,- ասել է Սթոլթենբերգը Բրյուսելում երիտասարդական գագաթաժողովի ժամանակ:- Բացարձակ հավանականություն կա, որ այս պատերազմը կձգձգվի եւ ամիսներ ու տարիներ կտեւի»։

Նա նաեւ նշել է, որ Արեւմուտքը կշարունակի Կիեւին պատժամիջոցների, տնտեսական, ինչպես նաեւ ռազմական օգնության միջոցով «առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինա ներխուժումը դադարեցնել համար»։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստվում են երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել, ինչպես նաեւ օգնել Ուկրաինային տարանցման հարցում, խորհրդային ժամանակաշրջանի հին սարքավորումներից ավելի ժամանակակից զենքերին եւ համակարգերին անցում կատարելու գործում, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչը նաեւ լրացուցիչ ուսուցում կպահանջի»,- ասել է Սթոլթենբերգը: