Բաքվում այսօր` օգոստոսի 3-ի առավոտյան մսի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09:30-ին, Բաքվի Աղա Նեյմաթուլլի փողոցում գտնվող մսի արտադրամասում:
Հայտնի է դարձել զոհերի ինքնությունը: Ոստիկանության տվյալներով, համացել են Ռովշան Աղագյուլովը (45 տարեկան), Նուրլան Խալիլովը (21 տարեկան), Ասաֆ Վահաբովը (40 տարեկան):




























