Բրիտանացի պահպանողական պատգամավոր Նիլ Փերիշին մեղադրել են Համայնքների պալատի նիստերի սենյակում պոռնոգրաֆիա դիտելու մեջ, հայտնում է BBC-ն։
Նա հեռացվել է Խորհրդարանական կուսակցությունից եւ քննության մեջ է գտնվում Ստանդարտների հարցերով խորհրդարանական հանձնակատարի կողմից։
Երկու կին գործընկերներ բողոքել են նրանից այս շաբաթ՝ ասելով, որ իբր տեսել են, թե ինչպես է նա, իրենց կողքին նստած, հեռախոսով մեծահասակների համար նախատեսված նյութեր նայում:
Եթե ստանդարտների հանձնակատար Քեթրին Սթոունը պարզի, որ նրա խախտել է պատգամավորների վարքագծի կանոնները, ապա հնարավոր պատժամիջոցները կտատանվեն ներողություն խնդրելուց սկսած մինչեւ հեռացում կուսակցությունից:
Փերիշը իր կայքում արված հայտարարության մեջ նշել է, որ «կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է:





























