ԱՄՆ Ֆինիքս քաղաքի դատարանն Արիզոնա նահանգի 64-ամյա բնակչուհի Թրեյսի Քեյ Մաքքիին երկու տարվա պայմանական ազտազրկման է դատապարտել, ինչպես նաեւ տուգանք ու հարկադիր հասարակական աշխատանքներ է սահմանել՝ 2020 թ. կայացած ընտրություններում մահացած մոր քվեաթերթիկով քվեարկելու համար, փոխանցում է Associated Press-ը:
Միեւնույն ժամանակ դատարանը մերժել է դատախազի խնդրանքն այն մասին, որ նա առնվազն 30 օր անցկացնի բանտում:
Մաքքիի գործը մեկն է միայն 2020 թ. Արիզոնայում ընտրություններից հետո բացահայտված խախտումներից:
Ամերիկուհին նշել է, որ սգում է մոր մահը եւ միտք չի ունեցել ազդելու ընտությունների արդյունքի վրա: Նա մոր հետ գրանցված է եղել հանրապետականների կողմից: Սակայն մայրը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ երկու օր առաջ այն ամսաթվից, երբ ընտրողներին վաղաժամ քվեաթրեիկներ էին ուղարկվել:





























