Ճապոնիայի եւ Թաիլանդի առաջնորդները հայտարարել են պաշտպանական նոր համաձայնագրի, ինչպես նաեւ իրենց տնտեսական հարաբերությունները բարելավելու պլանների մասին, հայտնում է Reuters-ը։
Համաձայնագիրը կհեշտացնի ռազմական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների փոխանցումը Ճապոնիայից Թաիլանդ, որն տարածաշրջանի ամենամեծ եւ ամենալավ զինված բանակներից մեկը եւ ԱՄՆ-ի բանակի հետ կապերի երկար պատմություն ունի: Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Դա կօգնի բարելավել ազգային պաշտպանությունը եւ կաջակցի Ճապոնիայի ներդրումներին այդ գործունեության մեջ, ինչը կարեւոր նպատակ է Թաիլանդի համար»,- ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ հայտարարության մեջ հայտարարել է Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-օչան:
Կողմերը քննարկել են մատակարարման շղթաների բարելավումը եւ հնգամյա տնտեսական գործընկերության զարգացումը Թաիլանդի խոշորագույն ներդրող Ճապոնիայի հետ:
Ճապոնիայի կաբինետի հանրային կապերի քարտուղար Նորիյուկի Շիկատան ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Տոկիոն 50 միլիարդ իեն (385 միլիոն դոլար) վարկ կտրամադրի՝ COVID-19-ի հետեւանքների մեղմմանն ուղղված Թաիլանդի ջանքերին աջակցելու համար:





























