Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ընը դատախազության բարեփոխումների մասին օրենքներ է ստորագրել, հաղորդում է Yonhap-ը։
Շաբաթ օրն ընդունված օրենքներից մեկով սահմանափակվում են հանցագործությունների տեսակների թիվը՝ 6-ից 2, որոնք դատախազությունը կարող էր հետաքննել։
Երկրորդ օրենքը սահմանափակում է հետագա հետաքննության հնարավորությունները։ Այս նախագիծն ընդունվել է երեքշաբթի՝ խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկից երեք րոպեի ընթացքում։ Նախագահը օրենքները ստորագրել է մի քանի ժամ անց։ Առաջատար ընդդիմադիր կուսակցությունը բոյկոտել է քվեարկությունը, որում նախաձեռնությունը ստացել է 164 կողմ, երեք դեմ ձայն։ Իշխող Տոբուրո դեմոկրատական կուսակցությունը վերահսկում է Ազգային ժողովի (խորհրդարան) 300 մանդատներից 171-ը։ Օրենքն ուժի մեջ կմտնի չորս ամսից։





























