ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից ենթադրյալ «հակասեմական հայտարարությունների» համար ներողություն խնդրելու Իսրայելի պահանջին։
«Չգիտես ինչու արեւմտյան մամուլը (եւ մեր որոշ լիբերալներ) դեռեւս վիճում են, թե արդյոք Ուկրաինայում կան նեոնացիստներ: Որպես «երկաթբետոնե» փաստարկ բերվում է Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը։ Փաստարկը ոչ միայն անհիմն է, այլեւ խորամանկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է այսպես կոչված «յուդենրատների»՝ նացիստական գետտոների ներքո գտնվող հրեական խորհուրդների գոյության մասին։ «Յուդենրատների» ղեկավարները փաստագրված հանցագործություններ են կատարել հրեա բնակչության դեմ։
«Նախագահի հրեական ծագումը երկրում մոլեգնող նեոնացիզմից պաշտպանվելու երաշխիք չէ։ Ուկրաինան, ի դեպ, հիմա միակը չէ։ Լատվիայի նախագահ Է. Լեւիթսը նույնպես հրեական արմատներ ունի։ Եվ նաեւ «հաջողությամբ» քողարկում են իրենց երկրում «Վաֆֆեն ՍՍ»-ի վերականգնումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























