Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Ռուսաստանին «օրինական տերերին» վերադարձնել քաղաքացիական ինքնաթիռները, որոնք նախկինում վերագրանցվել են ռուսական ռեգիստրում։
Եվրախորհրդարանի բանաձեւերը պարտադիր չեն, սակայն եվրոպական երկրները լսում են եվրապատգամավորների կարծիքը։
«Ռուսաստանը՝ խախտելով քաղաքացիական ավիացիայի միջազգային կանոնները (Չիկագոյի կոնվենցիա), ընդունել է օրենք, որը պարտադրում է ռուսական ռեգիստրում օտարերկրյա ինքնաթիռների վերագրանցում։ Ինքնաթիռները պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին»,-նշված է փաստաթղթի նախագծում։
Պատգամավորներն ընդգծել են, որ «Ռուսաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրելու իրենց քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու համար, եթե թույլ տան նման ինքնաթիռներին թռչել իրենց օդային տարածքում՝ չկարողանալով երաշխավորել անվտանգության բոլոր պահանջները»։





























