Իսրայելի իշխանությունները քննարկում են Ուկրաինային պաշտպանական սպառազինության մատակարարման ընդլայնման հարցը, հայտնում է Haaretz-ը։
«Այդ հարցի շուրջ քննարկումների ժամանակ պաշտոնյաների մեծ մասը պաշտպանում է այն տարբերակը, որով Իսրայելը մեծացնում է Ուկրաինայի համար ռազմական եւ քաղաքացիական բեռների ծավալը։ Առաջիկա օրերին սպասվում են լրացուցիչ քննարկումներ, որոնց ընթացքում կդիտարկվի այն իրերի ցուցակը, որոնք կարելի է ուղարկել Ուկրաինա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման անանուն աղբյուրը պնդում է, որ մատակարարումների քննարկման պատճառներից մեկն ԱՄՆ-ի եւ Եվրամիության ճնշումն է, որոնք ակնկալում են, որ Իսրայելը «հստակ դիրքորոշում» կընդունի ուկրաինական ճգնաժամի հարցում։





























