Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երևանի տարբեր հատվածներից, ժամը 16։00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 206 քաղաքացի:
Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Բացի այդ, փակվել են նաեւ մարզեր տանող ճանապարհներ, մասնավորապես, Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան մայրուղիները:




























