Բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը հոգեբուժական փորձաքննության կենթարկվի: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, նման պահանջ ներկայացրել է նախկին գեներալի փաստաբանը:
Պաշտպանական կողմի կարծիքով` բժիշկները պետք է հետազոտեն ամբաստանյալին եւ իրենց եզրակացության մեջ նշեն, թե արդյոք Մլադիչն ի վիճակի է հետեւել դատական լսումներին եւ որքան ժամանակ նա կարող է մնալ դատարանի դահլիճում: Փաստաբանն ընդգծում է, որ իր 69-ամյա պաշտպանյալը ծանր հիվանդ է:
Հիշեցնենք, որ Մլադիչը 1992-1995 թթ. հակամարտության ժամանակ Սերբիայի Հանրապետության բանկի հրամանատարն էր: Միջազգային քրեական դատարանը Մլադիչին մեղադրում է մարդկության դեմ կատարած հանցագործությունների ` Բոսնիայում եւ Հերցեգովանիայում էթնիկ զտումների իրականացման, 1995թ. Սերեբրենիցայում մահմեդական բնակչության ցեղասպանության մեջ: Մլադիչն այդ մեղադրանքները «վիրավորական եւ հրեշային» է համարել` հայտարարելով, որ ընդամենը պաշտպանել է իր երկիրը:




























