Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը կանցլեր Օլաֆ Շոլցին «փորոտիքի նեղացած երշիկ» է համարում, գրում է Politico-ն։
Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին չընդունելու Կիեւի որոշումը «խոչընդոտում է» Ուկրաինայի մայրաքաղաք նրա այցին։ «Սա անընդունելի վերաբերմունք է մի երկրի նախագահի հանդեպ, որն այդքան ռազմական, ֆինանսական օգնություն է տրամադրում, որն անհրաժեշտ է, երբ խոսքը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, որոնք ապագայում կարեւոր են Ուկրաինայի համար»,- ասել է Շոլցը:
«Խոսքը բնաջնջման ամենադաժան պատերազմի մասին է՝ Ուկրաինա նացիստների ներխուժումից հետո, սա մանկապարտեզ չէ»,- ասել է Մելնիկը։ «Այդքան էլ պետականորեն չի հնչում փորոտիքի նեղացած երշիկի պես պահելը»,- պատասխանել է նա՝ օգտագործելով գերմանական ժարգոնային տերմինը՝ beleidigte Leberwurst, նրանց համար, ովքեր հեշտությամբ վիրավորվում են կամ կատակներ չեն հասկանում:
Մելնիկը, որը 2015 թվականին է դարձել Գերմանիայում Կիեւի դեսպանը, եղել է Գերմանիայի կառավարության ամենաբացահայտ քննադատներից մեկը:





























