Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի հանդեպ՝ ուղղված նավթարդյունաբերության, ավելի շատ ռուսական բանկերի եւ ապատեղեկատվության համար պատասխանատու անձանց դեմ, ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, որն ուղղված է SWIFT-ից ավելի շատ բանկերի ապաակտիվացմանը, ապատեղեկատվության սուբյեկտների ցուցակագրմանը եւ նավթի ներկրման դեմ պայքարին»,- ասել է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Ժոզեպ Բորելը:
Պատժամիջոցների վերջին փաթեթը կազդի նաեւ Ռուսաստանի խոշորագույն վարկատուի՝ «Սբերբանկ»-ի վրա, նշում են դիվանագետները:
Բորելը նշել է, որ Ռուսաստանի դեմ հանձնաժողովի առաջարկած միջոցները կներկայացվեն ԵՄ անդամ 27 երկրների հաստատմանը:
Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ինչպես ակնկալվում է, չորեքշաբթի կներկայացնի առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք կներառեն ռուսական նավթի ներմուծման արգելքը մինչեւ այս տարվա վերջը:





























