Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցն այնքան է լրջացել, որ նա վարչապետի պորտֆելը պահպանելու համար սկսել է իշխանության ներսում աջակիցներ փնտրել:

Ըստ լուրերի, սրա հետ է կապված նաեւ Տիգրան Սարգսյանի` ԼՂՀ կատարած այցը, որի ընթացքում նա փորձել է ստանալ ԼՂՀ իշխանությունների աջակցությունը` փոխարենը խոստանալով Համաշխարհային բանկից եւ այլ կառույցներից փողեր բերել Ղարաբաղ: Ըստ լրատվական կայքերի, վարչապետը փորձում է նաեւ կոնտակտներ գտնել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որ նրան գոնե ժամանակավորապես թիրախ չդարձնեն: Տ. Սարգսյանի խոսնակը հերքել է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները փոխանցում են, սակայն, որ գործող վարչապետի ջանքերը առայժմ արդյունք չեն տվել, եւ նրա պաշտոնանկության հարցը բարձրացվելու է սեպտեմբերին: