Եվրամիությունը նախատեսում է արգելել Ռուսաստանի քաղաքացիների հետ անշարժ գույքի գործարքները՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում։
Եվրահանձնաժողովի առաջարկը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիների, ռեզիդենտների եւ իրավաբանական անձանց հետ անշարժ գույքի գործարքների դադարեցում՝ արգելելով «ԵՄ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ կոլեկտիվ ներդրման ձեռնարկություններում մասնաբաժնի» ուղղակի կամ անուղղակի վաճառքը կամ փոխանցումը»,- ասվում է տեքստում, որին ծանոթացել է Bloomberg News-ը:
Արգելքը վերաբերում է այն ռուսաստանցիներին, որոնք ԵՄ քաղաքացի չեն եւ չունեն ԵՄ անդամ երկրներում բնակության թույլտվություն։ Սա չի վերաբերում նրանց, ովքեր քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունեն Եվրոպական տնտեսական տարածքում կամ Շվեյցարիայում:





























