Շվեդիան Միացյալ Նահանգներից հավաստիացումներ է ստացել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտի դիտարկման ընթացքում աջակցություն կստանա: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։
«Իհարկե, ես չեմ խորանա մանրամասների մեջ, բայց գրեթե համոզված եմ, որ մենք այժմ ամերիկյան երաշխիք ունենք»,- ասել է Լինդեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո:
«Սակայն սրանք անվտանգության այն հստակ երաշխիքները չեն, որոնք դուք կարող եք ստանալ միայն ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ լինելու դեպքում»,- հավելել է նա: Լինդեն հրաժարվել է ասել, թե ինչ երաշխիքներ է ստացել Բլինքենից:
Մոսկվան նախազգուշացրել է, որ կարող է միջուկային զենք եւ գերձայնային հրթիռներ տեղակայել Կալինինգրադում, եթե Շվեդիան ու Ֆինլանդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ։
Լինդեն ասել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ինչը կբարձրացնի կայունությունը Բալթյան եւ Արկտիկական տարածաշրջաններում:
Ե՛վ Շվեդիան, եւ՛ Ֆինլանդիան այս ամիս պետք է որոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը:





























