Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկրները կքննարկեն Ռուսաստանի դեմ բանաձեւը, որը ներառում է Մոսկվայում ԱՀԿ-ի գլխավոր տարածաշրջանային գրասենյակի հնարավոր փակումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Ըստ երեք դիվանագիտական եւ քաղաքական աղբյուրների՝ բանաձեւը, որը պետք է քննարկվի հաջորդ երեքշաբթի, ներառում է ավելի կոշտ պատժամիջոցներ, ինչպիսիք են Ռուսաստանին ԱՀԿ-ի խորհրդի կազմից հեռացնելը եւ նրա ձայնի իրավունքի ժամանակավոր սառեցումը:

Նախագիծը, որը հիմնականում պատրաստվել է ԵՄ դիվանագետների կողմից եւ այս շաբաթ ներկայացվել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակին, հետեւում է Ուկրաինայի խնդրանքին, որը ստորագրել են առնվազն 38 այլ անդամներ, այդ թվում՝ Թուրքիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Տեքստը վերաբերում է Ուկրաինայում առողջապահական արտակարգ իրավիճակին եւ կոչված է դատապարտելու Ռուսաստանի ռազմական գործողությունները, որոնք «հանգեցրել են զանգվածային զոհերի, բժշկական ծառայությունների խաթարման, քրոնիկ հիվանդություններից մահացության ռիսկի, վարակիչ հիվանդությունների ռիսկի եւ ճառագայթային ու քիմիական իրադարձությունների Ուկրաինայում, եւ ոչ միայն»։

Բանաձեւը կոչ է անում տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեին ուսումնասիրել ԱՀԿ եվրոպական գրասենյակի «հնարավոր տեղափոխումը» Ռուսաստանից դուրս: Այժմ այն Մոսկվայում է, որտեղից ընդգրկում է ողջ տարածաշրջանը։

Բանաձեւը Ռուսաստանում բոլոր հնարավոր հանդիպումների կասեցման կոչ է անում։ Նա ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսին հանձնարարում է զեկույց պատրաստել Ուկրաինայում առողջապահական արտակարգ իրավիճակի վերաբերյալ՝ այս ամսվա վերջին առողջապահության իր հիմնական ամենամյա ասամբլեայի համար: