Vanity Fair ամսագիրը ներկայացրել է ամենալավ հագնված հանրաճանաչների ավանդական ցուցակը:
Տաբլոիդը նշում է, որ ցուցակը նախնական է, եւ այնտեղ առաջին անգամ բրիտանական թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակով ներառվել է արքայազն Ուլիամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:
Խմբագրությունը տրամադրում է նրա զգեստների սլայդ-շոուն:
Ցուցակում ավանդաբար հայտնվել են ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին, երգչուհիներ Լեդի Գագան, դերասանուհիներ Թիլդա Սուիտոն եւ Քերի Մալիգան: Ցուցակում ընդգրկվել է նաեւ Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդ կինը` իշխանուհի Շարլենը:
Ամենալավ հագնված հանրաճանաչների ամբողջական ցուցակը կհրապարակվի Vanity Fair-ի առաջիկա տպագիր համարում:




























