«Ոստիկանական ակադեմիա» կատակերգական շարքի դերասան, սերժանտ Հայթաուերի դերակատար Բուբբա Սմիթը մահացել է 67 տարեկանում Լոս-Անջելեսում:

Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացողը սպորտային կարիերայի ավարտից հետո մասնակցել է հեռուստատեսային նախագծերի:

Ապա սկսել է նկարահանվել ֆիլմերում: Ամենահայտնի նրա կատարումը դարձել է «Ոստիկանական ակադեմիա»-ում հսկա ոստիկանի դերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: