Սիլիկոնե հովիտի անճաշակ հագնվող բնակիչների ցուցակում է ընդգրկվել վիդեոարտադրությամբ զբաղվող առաջատար Sling Media ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Բլեյք Գրիգորյանը: GQ ամսագիրը կազմել է բարձր տեխնոլոգիաներով զինված շրջանի վատ հագնվող բնակիչների ցուցակը:
15 մասնակիցներից Բլեյքը զբաղեցրել է 11-րդ տեղը: Նրա հագուկապի կապակցությամբ հեղինակները գրում են. «Չկա ավելի վատ բան, քան հագնվել այնպես, ինչպես դու դա անում ես ամեն ուրբաթ: Magic Eye-ի նմուշային վերնաշապիկներից մեկն ընդօրինակելով դու միավորներ չես վաստակի»:
Վարկանշային ցուցակը գլխավորում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը: Նրա հիմնական «նորաձեւային մեղքը»-ը համարվում է ընտրած հագուստի միօրինակությունը: Խոսքը, մասնավորապես, գնում է Ջոնսի սիրած սեւ բկով շապիկի, ջինսերի եւ մարզակոշիկներ մասին, որոնցով նա հայտնվել է հանդիսատեսի առաջ:
Սիլիկոնե հովիտի անճաշակ հագնվող բնակիչների ցուցակում երրորդ տեղն է զբաղեցրել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Վարկանշային ցուցակի հեղինակների կարծիքով, չնայած, որ Գեյթսը կարող է իրեն թույլ տալ Armani-ի կոստյումներ գնել, նա գերադասում է շորեր` տարրական դպրոցների շրջանավարտների ոճի մեջ: GQ-ն Գեյթսին Հարրի Փոթեր է անվանում, ով վերջապես ավարտել է մոգության դպրոցը:




























