ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի կրճատման նոր օրենքը պետք է կրճատի պաշտպանական ծախսերը նախնական 350 մլրդ դոլարով եւ, հնարավոր է, եւս 500 մլրդ դոլարով 10 տարվա ընթացքում, սակայն իրականում քիչ հավանական է, որ դա տեղի ունենա: Այդ մասին գրում է ամերիկյան The Kansas City Star-ը:
Նախնական կրճատումը 350 մլրդ դոլարով կրճատում է ոչ միայն Պենտագոնի ծախսերը, այլեւ հիմնադրամների մի ամբողջ շարք, որոնք ընկնում են «Պաշտպանություն եւ անվտանգություն» հոդվածի տակ: Դրա մեջ մտնում է ազգային անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, օտարերկրյա օգնությունը, անգամ վետերանների արտոնությունները:
Իսկ եւս 500 մլրդ դոլարի կրճատումն այնքան անթույլատրելի է օրենսդիրների մեծ մասի համար, որ նրանք այլընտրանք կգտնեն:
Պարզ ասած, օրենսդրությունը ներառում է պայմանագրեր` կապված ռազմական ինքնաթիռների հետ: Նույն դասակարգման մեջ է մտնում ֆինանսական օգնությունը Հայաստանին եւ Իսրայելին:



























