Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը կիրակի բուժզննություն է անցել, հայտնել են պետական ԶԼՄ-ները՝ հիշեցնելով, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ էին փոխվել թագավորի կարդիոխթանիչի մարտկոցները, փոխանցում է Associated Press-ը:
Թագավորության տեղեկատվության պաշտոնական գործակալության հաղորդագրության մեջ առավել մանրամասն տեղեկություններ չեն բերվում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ 86-ամյա թագավորը հոսպիտալացվել է Ջիդդա քաղաքի մասնագիտացված հիվանդանոց:
Միապետի առողջությանն ուշադիր հետեւում են մասնագետները:
Թագավոր Սալմանը երկրի ղեկավարությունը ստանձնել է 2015 թ. եւ իր 36-ամյա որդուն՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին, նշանակել է իր իրավահաջորդ: Սակայն նա արդեն վերջինիս շնորհել է առօրյա գործերը ղեկավարելու լիազորություններով:





























