Պորտուգալիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային 15 զրահափոխադրիչ եւ 5 հաուբից ուղարկելու որոշումը, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Nascer do Sol պարբերականին:
Աղբյուրը հայտնել է նաեւ, որ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան մայիսի վերջին կայցելի Ուկրաինա:
Nascer do Sol-ի տվյալներով՝ խոսքը 15 М113А ամերիկյան արտադրության եւ 5 քարշակվող հաուբիցների մասին է: Պորտուգալիան ծրագրում է նաեւ 50 ռադիոկայան եւ մի քանի տեսակի թեթեւ սպառազինում ուղարկել Ուկրաինա:





























