Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը բուժզննում, այդ թվում՝ կոլոնոսկոպիա անցնելուց հետո մնալու է հիվանդանոցում, հաղորդում է Agence France Presse-ը՝ հղում անելով երկրի պետական ԶԼՄ-ներին:

Վերջինիս շաբաթ տեղափոխել են Ջիդդա քաղաքի մասնագիտացված հիվանդանոց՝ «մի քանի բժշկական հետազոտություն անցնելու համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կիրակի նրան կոլոնոսկոպիա են արել, եւ «արդյունքը լավ է ստացվել», ավելի ուշ հայտնել է թագավորության պաշտոնական լրատվական գործակալությունը:

Բժիշկները որոշել են նրան թողնել հիվանդանոցում՝ հանգստանալու համար: