«Նիհաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոեւը, քվեաթերթիկների 97 տոկոսի մշակման արդյունքներով, առաջատար դիրք է զբաղեցնում Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում, նրա օգտին քվեարկել է ընտրողների 54.2 տոկոսը, լրագրողներին հայտնել է հանրապետության ԿԸՀ ղեկավար Էմիլիա Գագիեւան։
Նախագահական ընտրությունները կայացել են կիրակի օրը։ Ընտրողների վերջնական մասնակցությունը 68.2 տոկոս է կազմել՝ առանց հանրապետությունից դուրս տվյալների։
«Բիբիլով Անատոլի Իլյիչ՝ 11434 ձայն, ինչը կազմում է 43.30 տոկոսը։ Գագլոեւ Ալան Էդուարդովիչ՝ 15867՝ 54.2 տոկոս»,- ասել է Գագիեւան։
Մշակվել է ՏԸՀ արձանագրությունների ընդհանուր 97 տոկոսը: Ընտրացուցակներում ընդգրկվել է 39222 մարդ։ Քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը 25395 մարդ է, ինչը 64.75 տոկոս է կազմում, նշել է նա:
Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել էր պարտությունը երկրորդ տուրում եւ շնորհավորել Գագլոեւին հաղթանակի կապակցությամբ։
Ընտրություններից որոշ ժամանակ անց հանրապետությունում Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվե է սպասվում:





























