Համաշխարհային շուկաներում նավթի գները կտրուկ նվազել են:  Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, Brent-ի մեկ բարելը 108 դոլարից պակաս է, իսկ Light Sweet –ի բարելի գինը հասել է 87 դոլարի: Շուկայի վրա ազդել են ամերիկյան գործազրկության մասին տվյալները, որոնք վկայում են ԱՄՆ տնտեսության աճի դանդաղ տեմպերի մասին: Դեր է խաղացել նաեւ Եվրոպական ԿԲ-ի` հակաճգնաժամային միջոցառումները մինչեւ գալիք տարվա սկիզբը պահպանելու մասին հայտարարությունը: