Ոսկու գինը նոր ռեկորդային նիշի է հասել: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, Նյու Յորքի սակարաններում տրոյական ունցիայի համար գինը հասել է 1682 դոլարի: Փորձագետներն այն կարծիքին են, որ թանկարժեք մետաղի գինը բարձրանում է` պայմանավորված  համաշխարհային տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ շուկայի մասնակիցների մտահոգություններով: