Վերջին ժամանակներս լավացել են Սյունիքի եւ Արարատի մարզպետների փոխհարաբերությունները, որ տարիներ առաջ շատ վատ էին:

Թերթը հիշեցնում է, որ սկզբում Սյունիքի մարզպետը Էդիկ Բարսեղյանն էր, ապա` Սուրիկ Խաչատրյանը: Օրեր առաջ Լիսկան մասնակցել է Բարսեղյանի ռեստորանի բացմանը, իսկ վերջինս օգոստոսի 1-ին Գորիսում էր` Լիսկայի ծննդյան արարողությանը:

Ասում են` Լոնդիկը խոսքեր չի խնայել` գովերգելու «Սյունյաց թագավորին»: Ի դեպ, այդ տոնակատարությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ոստիկանապետը, գյուղնախարարը, պաշտպանության նախարարը, բոլոր մարզպետները, բացի Արմավիրի եւ Լոռվա մարզպետներից: Սուրիկ Խաչատրյանը իր 55-ամյակը նշել է նաեւ Կապանում եւ Սիսիանում: Մասնակցել են տարածաշրջանի համայնքների, դպրոցների ղեկավարները: