Սլովակիայի ընդդիմադիր «Սմեր» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն լքել է խորհրդարանի դահլիճն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ։

Ուկրաինայի նախագահը տեսահամաժողովի միջոցով ելույթ է ունեցել Սլովակիայի խորհրդարանում։ 

Slovak Spectator-ի հաղորդմամբ՝  խորհրդարանում ներկա են եղել պատգամավորներ, կառավարության մեծ մասը, այդ թվում՝ վարչապետ Էդուարդ Հեգերը եւ Սլովակիայում Ուկրաինայի դեսպան Յուրի Մուշկան: Ըստ TASR-ի՝ ներկա չէին ծայրահեղ աջակողմյան պատգամավորները ĽSNS-ից եւ Republika-ից:

Սլովակիայի պատգամավորները կողմ են քվեարկել, որպեսզի թույլ տան Զելենսկուն  ելույթ ունենալ Սլովակիայի խորհրդարանում։

Ելույթի ժամանակ Ֆիցոն եւ այլ ընդդիմադիրներ լքել են դահլիճը։ ԱԳՆ ղեկավար Իվան Կորչոկը դա անվանել է «վախկոտություն եւ անպարկեշտություն»։