Սալվադորի դատարանը ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել մի կնոջ, որի մոտ վիժում է տեղի ունեցել, գրում The Guardian-ը։
Էսմե անունով կինը ձերբակալությունից հետո դատապարտվել է մոտ երկու տարվա նախնական կալանքի, երբ նա բժշկական օգնություն է խնդրել պետական հիվանդանոցում:
«Էսմեի դատավճիռը ավերիչ հետընթաց է Սալվադորում ծննդօգնության արտակարգ իրավիճակներից տառապող կանանց անօրինական քրեականացման հարցում ձեռք բերված առաջընթացի համար», ասել է մարդու իրավունքների միջազգային իրավաբան եւ Կանանց հավասարության կենտրոնի գործադիր տնօրեն Պաուլա Ավիլա-Գիլենը:
Աբորտի ապաքրեականացման Քաղաքացիական խմբի նախագահ Մորենա Հերերան դատավճիռը «ծանր հարված» է անվանել եւ կոչ է արել վիժումները հանրային առողջապահության, այլ ոչ թե քրեական խնդիր համարել:
Սալվադորում գործում են աշխարհում ամենահրեշավոր օրենքները աբորտների մասին, որոնք ընդհանրապես արգելված են: Ի տարբերություն լատինամերիկյան շատ այլ երկրների, Սալվադորը թույլ չի տալիս աբորտ անել նույնիսկ այն դեպքերում, երբ երեխան հղիացել է բռնաբարության կամ արյունապղծության հետեւանքով, կամ երբ մոր կամ երեխայի առողջությունը սպառնալիքի տակ է:
Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում ավելի քան 180 կին ազատազրկման է ենթարկվել սպանության մեղադրանքով:




























