Նիդերլանդները միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Stop Nikol» կարգախոսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտոնական ձևաչափով այցին ոչ միայն դիմավորման ժամանակ չի գցվել կարմիր ուղեգորգ, այլև հյուրին դիմավորել են "Stop" գծանշման վրա»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն:





























