Ամերիկայում Հայաստանի ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը հայտարարություն է տարածել զանգվածային գազանությունների եւ ցեղասպանությունների կանխման համար հիմքերի ստեղծմանն ուղղված Սպիտակ տան` «Զանգվածային գազանությունների հետաքննության մասին նախագահական դիրեկտիվ»-ի կապակցությամբ:

Իր հայտարարության մեջ Ամբարյանն ընդգծել է, որ «ամերիկահայերը, ովքեր մինչ օրս անպատիժ մնացած ցեղասպանության զոհերի սերունդներն են, այն ցեղասպանության, որը դարձավ նախադեպ հետագա ցեղասպանությունների համար, ողջունում են զանգվածային գազանությունների կանխման վերաբերյալ հայտարարությունը»:

Այդուհանդերձ, նա նշել է, որ Օբամայի գործողությունները վիժեցնում են նրա իսկ խոսքերը:

«Օբամայի վարչակազմը, ինչպես եւ դրա նախորդները, ցեղասպանության ճանաչումը եւ դրա կանխումը գերակայող չեն ճանաչել կառավարության համար, իսկ ցեղասպանության վերաբերյալ մեր կողմից վավերականացված հռչակագիրը մեր երկրի դիրքորոշումը դարձրել է ցեղասպանության դեմ քաղաքական ապրանք, որպեսզի էժան վաճառվի կամ հանձնվի ներքին վտանգների դեպքում»,-ասել է նա: