Եթե Ֆինլանդիան դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, դա կլինի «հանուն իր քաղաքացիների անվտանգության»։ Այս մասին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ 

Նրա խոսքով՝ ինքը ճապոնացի գործընկերոջ հետ քննարկել է «Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու ծրագրերը»։ «Եթե Ֆինլանդիան կատարի այս պատմական քայլը, դա մեր քաղաքացիների անվտանգության համար է: ՆԱՏՕ-ին միանալը կուժեղացնի ողջ միջազգային հանրությունը՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները»,-ասել է Մարինը:

Նախօրեին Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հայտնել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին: