Արմավիրի մարզի Տանձուտ-Արգավանդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում գտնվող ջրամբարում օգոստոսի 4-ի երեկոյան ջրահեղձվել է քաղաքացի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետադարձ զանգով ճշտվել է, որ դիակը դուրս է բերվել տեղի ուժերով եւ փրկարարների օգնության կարիք չկա:

Ստացված տեղեկատվության համաձայն ջրահեղձվել է Տանձուտ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Հովհաննիսյանը, որին ջրից դուրս են բերել համագյուղացիները: