Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ նոր համաձայնագրերի շուրջ՝ եվրոպական անվտանգության ամրապնդման համար՝ խոստանալով աջակցել երկու երկրների զինված ուժերին նրանց վրա հարձակման դեպքում:

«Մենք անսասան եւ միանշանակ աջակցում ենք ինչպես Շվեդիային, այնպես էլ Ֆինլանդիային, եւ անվտանգության այս հռչակագրերի ստորագրումը մեր երկրների միջեւ հավերժական վստահության խորհրդանիշն է»,- ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ:

«Վարչապետը կներկայացնի երկու երկրների զինված ուժերին աջակցելու Մեծ Բրիտանիայի մտադրությունը, եթե նրանք ճգնաժամի  բախվեն կամ հարձակման ենթարկվեն»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ: Նշվում է, որ նոր համաձայնագրերը կակտիվացնեն հետախուզական տվյալների փոխանակումը եւ կարագացնեն համատեղ ռազմական պատրաստությունը, զորավարժությունները եւ տեղակայումը։

Ակնկալվում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան առաջիկա օրերին կհայտարարեն ՆԱՏՕ-ին միանալու իրենց մտադրության մասին, սակայն երկու երկրներն էլ մտավախություն ունեն, որ նրանք խոցելի կլինեն, մինչ նրանց դիմումները մշակվում են, ինչը կարող է տեւել մինչեւ մեկ տարի:
Շվեդիան աջակցության երաշխիքներ է ստացել նաեւ ԱՄՆ-ից եւ Գերմանիայից։