Խերսոնի նոր իշխանությունները կդիմեն Պուտինին՝ տարածաշրջանը Ռուսաստանի կազմում ներառելու խնդրանքով։ Այս մասին հայտարարել է ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։ Նրա խոսքով՝ Խերսոնը Ռուսաստան է, ուստի դրա տարածքում ժողովրդական հանրապետություն ստեղծելու վերաբերյալ հանրաքվե չի լինի։
«Ղրիմում բացարձակապես օրինական անցկացված հանրաքվեն չընդունվեց համաշխարհային հանրության կողմից, որն արեց ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չընկալվի որպես համաշխարհային հանրության լիարժեք սուբյեկտ»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ Խերսոնի շրջանն ամբողջությամբ կհայտնվի Ռուսաստանի Դաշնության վերահոսկողության տակ։ «Խերսոն քաղաքը Ռուսաստան է, Խերսոնի տարածքում ոչ մի ԽԺՀ (Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն) չի ստեղծվի, հանրաքվեներ չեն լինի»,-նշել է Ստրեմոուսովը։





























