Թուրքմենստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի փետրվարի 12-ին:

Ընտրությունների օրը նշանակել է Թուրքմենստանի մեջլիսը (խորհրդարանը), հաղորդում են թուրքմենական լրատվամիջոցները:

Սահմանադրության համաձայն` նախագահի կառավարման ժամկետը հինգ տարի է: Նախորդ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2007 թ.-ի փետրվարի 11-ին` ցմահ նախագահ Սափարմուրադ Նիազովի մահից հետո:

Այժմ Թուրքմենստանի նախագահը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն է: